Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մանվել Գրիգորյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում. Արսեն Մկրտչյան

analitik.am

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատարանի կայացրած կալանավորելու որոշման վերաբերյալ պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը նման էր մի շարք որոշումների, որոնք նախկինում կայացվել են:

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Նա օրինակ բերեց, որ երկու վստահորդ ունի նույն հոդվածներով, որոնք չեն կալանավորվել, և նրանք գեներալներ չեն:

«Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում, և ես չեմ տեսնում հիմքեր, որ դա նման լինի իրականությանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա Մկրտչյանն ասաց՝  կարծում է, որ հետագայում կպարզվի, որ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ կան:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ ԱԱԾ-ն ու Դատախազությունն արել են իրենց գործը և նույնիսկ վարույթն իրականացնող մարմնի հետ լարվածություն չունեն, հավատում է, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի: Նա ասաց, որ դատարանի որոշումը սպասելի էր, այս տրամադրվածությամբ այս դատավորի կողմից այլ որոշում չէր կարող լիներ:

«Ոչ մեկն ապահովագրված չէ սրանից, մենք ունենք երկրի ղեկավար, որն այս ամենով անցել է, հասկանում է սրա դառնությունը, ես կարծում եմ, որ ամեն մեկը ժամանակ կունենա՝ ինչ-որ մի պահ փորձի այս շապիկը իր վրա»,- ասաց նա:

Իսկ տղային զանգահարելու և խուզարկությանը խոչընդոտելու վերաբերյալ  հայտարարությունների մասին Մկրտչյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Հարցին, թե արդյոք պարզ է՝ սնունդը գնացել է բանակ, նոր եկել է ամառանոց, պաշտպանն ասաց, որ դա Մանվել Գրիգորյանին ևս հուզում է.« Ինչո՞ւ եք մտածում, որ հասցեատերը Մանվել Գրիգորյանն է: Ինչո՞ւ չեք մտածում, որ այդ պահեստները ուրիշի կողմից են օգտագործվել»։

Նույն շարքից