Հասարակություն Տնտեսություն 

Ամուսնական մատանի, որով հնարավոր է նշել ամուսնության տարեդարձները

analitik.am

Ռուս ոսկերիչ Վլադիմիր Մարկինը ներկայացրել է յուրահատուկ դիզայնով մատանի, որի միջոցով հնարավոր է նշել ամուսնության յուրաքանչյուր տարեդարձ։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, «Գալար» կոչվող մատանին իրենից ներկայացնում է վարդագույն ոսկուց պատրաստված գալարաձև խողովակ, որը 2 կողմից փակ է։

 

Մատանու հետ տրվում է նաև սիլիցիումի նիտրիդից պատրաստված գնդիկներով շիշ։ Գնդիկներից յուրաքանչյուրը խորհրդանշում է ամուսնության յուրաքանչյուր տարին։

 

Յուրաքանչյուր տարեդարձի կապակցությամբ մատանու տերը նոր գնդիկ է ավելացնում դրա մեջ։ Հետաքրքրական է, որ այս գնդիկները ստացվում են 1.500-1.700 աստիճան տաքության պայմաններում այրման շնորհիվ՝ խորհրդանշելով այն բոլոր դժվարություններն ու ջերմ զգացողությունները, որոնք առկա են զույգի կյանքում։

Նույն շարքից