Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի խորհրդից դուրս գալու մասին

analitik.am

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիր Նիկի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի խորհրդից:

Այս մասին Հեյլին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նման որոշման պատճառներից մեկը Իսրայելի նկատմամբ խորհրդի քաղաքականությունն է: Հեյլին հայտարարել է, որ իր երկիրն ուրախ կլինի նորից անդամակցելուն, սակայն դա տեղի կունենա միայն բարեփոխումներից հետո:

Հավելենք, որ Եվրամիությունն արդեն հայտնել է իր ափսոսանքն ԱՄՆ-ի որոշման մասով:

 

Նույն շարքից