Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանն ազատվեց գեներալ Մանվելին նվերներ զոհաբերելու պարտականությունից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան:

Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է բոլոր հրավիրվածների բերած նվերները հաջորդ օրը ցուցակով հատիկ-հատիկ ուսումնասիրել, հանձնարարում է զանգահարել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչու նվեր չի բերել: Մանվելի անունից չեն պահանջում, այլ շատ քաղաքավարի հարցնում են, թե արդյոք նա «Սամսունգ» հեռախո՞ս էր բերել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը պատասխանում է, որ նվերը մոռացել է հանձնել, և քիչ անց ուղարկում է 5 հազար դոլար:

Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, այս տարի Սամվել Ալեքսանյանը և մյուսներն ազատվեցին նրան նվերներ զոհաբերելու պարտականությունից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից