Քաղաքականություն 

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ՔԴՄ կուսակցության երիտասարդական միության ներկայացուցիչների հետ

analitik.am

Հունիսի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄ) երիտասարդական միության ներկայացուցիչներին: Միությունը Եվրոպայի ամենամեծ քաղաքական երիտասարդական կազմակերպությունն է, որն ունի մոտ 120.000 անդամ:

Իր ելույթում Աշոտ Սմբատյանը հակիրճ ներկայացրեց Հայ ժողովրդի պատմությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև ներքին քաղաքականության վերջին զարգացումները: Դեսպանը նաև անդրադարձավ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Ելույթի ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նույն շարքից