Հասարակություն 

Հունիսի 21-ին կամփոփվի «Հնչում է Երևանը» երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ,
հունիսի 21-ին ժամը 19:00-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում կկայանա «Հնչում է Երևանը» Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթ-փառատոնի արդյունքները, իսկ լավագույն կատարողները կարժանանան պատվոգրերի:
Փառատոնում ընդգրկված է 10 անվանակարգ՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն:
Հիշեցնենք, որ «Հնչում է Երևանը» փառատոնն անցկացվում է 2007 թվականից և արդեն վեց տարի է, ինչ ընդգրկված է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

  • 88
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Related Articles