Հասարակություն 

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է

analitik.am

Հունիսի 18-ին ճապոնական Օսակա շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի, այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Զոհերի թվում 9-ամյա երեխա կա: Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ տարհանման գոտում գտնվում է մոտ 1,7 հազար մարդ:

Հավելենք, որ երկրաշարժի պատճառով չեղյալ են համարվել մի շարք չվերթներ, կանգնել են գնացքները:

 

Նույն շարքից