Բարի օր Հասարակություն 

«Ամառային սառույց» խորագրով տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

analitik.am

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպվել էր «Ամառային սառույց» խորագրով տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում դպրոցի «Դեղին առյուծներ» և «Կապույտ առյուծներ» պատանեկան ակումբների միջև:

Հենց այս թիմերից է ձևովորվելու մայրաքաղաքի հավաքական թիմը, որը Երևանը ներկայացնելու է համահայկական հաջորդ ձմեռային խաղերում: Նման ընկերական հանդիպումների գաղափարի հիմքում ձմեռային մարզաձևերի զարգացումը երեխաների ու պատանիների շրջանում խթանելն է: Նշենք, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մարզական տարատեսակ միջոցառումների արդյունքում արդեն իսկ ավելացել է ձմեռային մարզաձևերով զբաղվող երեխաների թիվը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից