Երեկ՝ հունիսի 19-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում վրաերթ է տեղի ունեցել։ Երևանի բնակիչ, 22-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏQ 644 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի 53/33 հասցեի դիմաց՝ Հայրենիք կինոթատրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 92-ամյա Կարապետ Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ և Ճանապարհային ոստիկանության ծառայողներ։
Մանրամասն՝ shamshyan.com