Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ պատգամավորներն աղմուկ էին բարձրացնում Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ

analitik.am

ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, երբ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում էր  ելույթ ունենալ, ՀՀ ԱԺ պատգամավորներն աղմուկ էին բարձրացնում դահլիճում:

Արա Բաբլոյանը նկատողություն արեց՝ նշելով,  որ եթե ունեն հարցեր քննարկելու, ապա կարող են իրենց առանձնասենյակներում քննարկել, սակայն աղմուկը չդադարեց: Բաբլոյանն  ասաց, որ ստիպված կլինի անվանական նշել այն պատգամավորներին, ովքեր աղմուկ են բարձրացնել:

Արա Բաբլոյանը նշեց, որ ԿԳ նախարարի ներկայացրած նախագծի քվեարկությունը կկայանա վաղը, քանի որ նախապես հայտարարված չի եղել քվեարկության մասին  և որոշ պատգամավորներ լքել են նիստերի դահլիճը:

Նույն շարքից