ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ Ծառուկյան դաշինքը մշտապես դեմ է արտահայտվել կուտակային պարտադիր բաղդրիչի ներդրմանը՝ ընդգծելով, որ իրենք սկզբունքային դիրքորոշումը չեն փոխել, այդուհանդերձ, ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է մինչև 1974 թվ-ին ծնված երիտասարդների ֆինանսական բեռը: Զոհրաբյանը նշեց, որ քննարկելով գործընկերների հետ կողմ կքվեարկեն այն պայմանով, որ կառավարության հետ շարունակելու են քննարկումները կուտակային պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար:
Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ ՀՅԴ-ն էլ իր սկզբունքային դիրքորոշումն արդեն հայտնել է, ձեռնպահ են քվեարկելու, որովհետև նախագիծը պարունակում է բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի հարցը, որն առաջացնում է լուրջ խնդիրներ:
ԵԼՔ դաշինքից Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր իրավիճակ այնպիսին է, որ քննարկումները շարունակվելու են և պարտադիր կուտակայինի էջը փակված չէ, այդ պատճառով , քանի որ կա բարելավում, ԵԼՔ դաշինքը նույնպես կողմ է քվեարկելու:
Նախագիծն ընդունվեց 79 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայնով: