Հայաստան Քաղաքականություն 

Շտաբային ուսումնավարժություն ֆինանսների նախարարությունում

analitik.am

Հունիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից։

Շտաբային ուսումնավարժությանն իրենց մասնագիտական օգնությունն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության սպաներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ինգա Նեպոպը, որոնց գնահատմամբ ուսումնավարժությունը կազմակերպվել է բարձր մակարդակով, խմբերն իրենց գործառույթներն իրականացրել են պատշաճ կերպով, և հատկապես ընդգծվել է ազդարարաման բացառիկ համակարգը:

ԱԻՆ մասնագետերը նշել են նաև, որ աշխատանքներ պետք է տարվեն աշխատակիցների տարահանման ժամկետները կրճատելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ շտաբային ուսումնավարժությունը գնահատվել է լավ:

Նույն շարքից