Հայաստան Քաղաքականություն 

Մտահոգություններ կային, բայց կոմպրոմիսը գտնված է, կողմ ենք քվեարկում՝ Նաիրա Զոհրաբյանը բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, ՀՀ ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված Բարեգործության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախքան քվեարկությունը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց,  որ այս օրենքի հետ կապված Ծառուկյան դաշինքն ուներ որոշակի մտահոգություններ, սակայն գործընկերների հետ քննարկելով մտահոգությունները հանվել են, կոմպրոմիսը գտնված է, Ծառուկյան դաշինքը կողմ է քվեարկում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 88 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ չկար:

Նույն շարքից