Հայաստան Քաղաքականություն 

Ես վախ չունեմ, իսկ ընկերներից ամեն մեկը թող իրա տեղը պատասխանի. Նահապետ Գևորգյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

analitik.am

Իրավապահ մարմիները կարող են պարզել՝ Մանվել Գրիգորյանն անմեղ է, թե ոչ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին:

Նա նշեց, որ  ինքը ոչ միայն չի իմացել, այլև չի էլ պատկերացրել, որ նման պիտույքներ կարող են հայնաբերվել Գրիգորյանի ամբարներում. «Ես որտեղի՞ց պիտի իմանայի, ո՞նց պիտի իմանայի»:

Գևորգյանը չհերքեց, որ ինքը գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ մտերիմ է եղել. «Ո՞նց կարայի՝ մտերիմ չլինեի, եթե նույն մարզի բնակիչ էինք, 100 տարվա գեներալ է»:

Ինչ վերաբերում է  Մանվել Գրիգորյանին անձեռնմխելությունից զրկելու հարցին դեմ քվեարկելուն, նա ասաց. «Գնա, դեմ քվեարկողներին ասա, եթե շատ ես ուզում իմանաս էդ գաղտնի քվեարկությունն ա, իմացի՝ ես կողմ եմ քվեարկել»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ չի վախենում, որ իր ու գործընկերների հետ կապված էլ կարող են կոռուպցիոն բացահայտումներ լինել, Նահապետ Գևորգյանն ասաց. «Ես վախ չունեմ, իսկ ընկերներից ամեն մեկը թող իրա տեղը պատասխանի»:

Նույն շարքից