Հասարակություն 

Մահացել է նկարիչ Եվգենի Վախթանգովը

analitik.am

75 տարեկան հասակում վախճանվել Է Ռուսաստանի Գերարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Վախթանգովը՝ Վախթանգովի թատրոնի հիմնադրի թոռը:

«Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել Է Եվգենի Սերգեյի Վախթանգովը՝ գեղանկարիչը, մանկավարժը, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը, մեր թատրոնի հիմնադիր Եվգենի Բոգրատիոնի Վախթանգովի թոռը: Վախթանգովցիները խորին ցավակցություն են հայտնում նրա հարազատներին, մերձավորներին, բարեկամներին»,- ասված Է թատրոնի կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Նկարչի մահվան պատճառը չի նշվում: Հուղարկավորության ժամանակն ու վայրը կհայտարարվեն ավելի ուշ:

Նույն շարքից