Հասարակություն 

ՄԻՊ-ը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի հետ

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում:  Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական  և ՏԻՄ ոլորտներին:  Մարզի ղեկավարը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկեցին   ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում ներառված ոլորտային խնդիրները և պայմանավորվեցին բարձրացված յուրաքանչյուր  հարցի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկում և  հնարավորությունների սահմանում լուծում տալ քաղաքացիների պահանջներին:

Այս մասին Analitik.am-ին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից:

Կողմերը պայմանավորվեցին՝  աշխատանքներն իրականացնել համագործակցված և համատեղ՝ անհետևանք չթողնելով քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց:

 

 

  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Related Articles