Իրավական Հայաստան 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.20182.-թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով: Դատարանի հիշյալ որոշման դեմ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր բերվել:

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը և վերացրել այլընտրանքային խափանման միջոց գրավը: Թ. Շ.-ի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ բացի Թ. Շ.-ից, վերը նշված քրեական գործով, բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչն ու ՀՀ ՔԿ  ՀԿԳ գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Related Articles