Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման հետ կապված

analitik.am

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անհանգստություն է հայտնել՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման հետ կապված։ Այս մասին ասվում է Մոգերինիի հայտարարությունում։

Մոգերինին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում միշտ աչքի է ընկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և նման որոշումը «վնասում է որպես ժողովրդավարության առաջատար պաշտպանի կողմնակցի՝ ԱՄՆ-ի դերին: Եվրամիությունը մտադիր է շարունակել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը և չի բացառում ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը»,-հայտարարել է Մոգերինին։

 

Նույն շարքից