Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը լրագրողին «տուշոնկա» անվանեց

analitik.am

Այսօր խորհրդարանում  ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը  լրագրող Փայլակ Ֆահրադյանին անվանեց  «տուշոնկա»՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք օգտվել է իր ազգական, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված՝ զինվորների համար նախատեսված սննդից։

Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Կարապետյանը ներողություն խնդրեց լրագրողին վիրավորելու համար, ապա մանրամասնեց, որ լրագրողի հարցն էլ իրեն է վիրավորել:

«Ձեր գործընկերը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ, ու դա պատգամավորին ասելու բան չէ:

Ինձ ասում է՝ Դուք ազգականներ եք, հետո ասում է՝ Դուք օգտվել եք այդ «տուշոնկայից»։ Բա դա վիրավորական չէ՞։  Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել և սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք ոչ ոք թույլ չի տա։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - ասաց նա։

Նա նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանի հետ մտերիմ շփման մեջ չի եղել՝ նշելով, որ, եթե լիներ միայն զենքի հարց, ապա այլ կերպ կվերաբերվեր, բայց հարցը վերաբերում է զինվորների համար նախատեսված սնունդին:

Նույն շարքից