Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մանվել Գրիգորյանը միակ մարդը չի, ով նման պատմությունների մեջ կհայտնվի. Արթուր Գևորգյան

analitik.am

ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների մասին,  պատգամավոր Արթուր Գևորգյանը նշեց, որ կարծում է, որ Մանվել Գրիգորյանը միակ մարդը չի, որ նման պատմությունների մեջ կհայտնվի. «Նախկինում էլ եղել են բացահայտումներ, ես համոզված եմ, բայց երբևիցե նման արձագանքի չի արժանացել, որովհետև երևի թե ներքին կարգով որոշում է եղել, որ ավելի լավ է չընդլայնվել և ավելի զուսպ լինել»: Լրագրողի այն հարցին, թե քաղաքական հրահանգով գործերին ընթացք չի՞ տրվել, Գևորգյանն ասաց, որ գործերին ընթացք տրվել են, բայց նման հասարակական արձագանքի չի արժանացել:

Այն հարցին, թե երկրի ղեկավարությունը կարո՞ղ էր տեղյակ լինել այդ ամենից, Գևորգյանն ասաց՝ ինչու, չէ՞:  Նա նաև նշեց, որ սա առաջին դեպքն է, որ նման արձագանք է առաջանում լրատվամիջոցներով: Եղել են բացահայտումներ, սակայն լայն արձագանք չի ունեցել:

Այն հարցին, թե Դոն Պիպո-Մանվել Գրիգորյան սկանդալում շրջանառվել է Գևորգյանի աներոջ՝ Վլադիմիր Գասպարյանի անունն առ այն, որ Մանվել Գրիգորյանը միջնորդել է, որ Դոն Պիպոն Հայաստանից հեռանա, տեղեկություն ունի ինքն այդ մասին, Գևորգյանը պատասխանեց. «Էտ ժամանակին Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»:

Նույն շարքից