«Յան տվեք ինձնից էլի, ինչ եք ուզում»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հրաժարվելով պատասխանել Մանվել Գրիգորյանի մասին հարցերին:
Հարցին, թե իր գործերը ոնց են, գործարար պատգամավորը պատասխանեց. «Չես տենում ոնց ա, մի հատ աբարանցի եմ, յան տվեք էլի ինձնից»:
Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ միայն հայտարարելով, որ հունիսի 19-ի քվեարկության ժամանակ 3 պատգամավորներից մեկը չի եղել, ովքեր դեմ են արտահայտվել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Նրա խոսքերով, վերջիններս սխալ բան են արել: Պատգամավորը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին չի այցելել: