Բարի օր Հասարակություն 

Նայեք երեկվա փսլնքոտ լակոտներն ինչ տներում են ապրում. Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի պատմության մասին

analitik.am

«Մանվել Գրիգորյանին էլ բոլորն էլ ես լավ գիտեմ, վաղուց»,-այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

«Երբ ես 2016 թվականի մայիսին ասում էի՝ կոլխոզի նախագահները՝ գեներալի հագուստներով, դա ձեզ չէր հետաքրքրում: Հիմա զարմացել եք, էս ինչ կատարվեց, էս ինչ ա: Ոչ մի բան էլ չի կատարվել, միշտ էլ այդպես է եղել, 25 տարի է այդպես էլ գնում է»,-ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է նրան, որ հանրապետականները հայտարարում են, թե չեն իմացել այս ամենի մասին, Բաբայանն ասաց, որ բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նույն կոռուպցիաներներն են. «Մի հատ նայեք երեկվա փսլնքոտ լակոտներն ինչ տներում են ապրում»:

Բաբայանը վստահեցնում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել բարձրագույն ղեկավարության իմացությամբ. «Գաղութներ են սարքել, իրենց սմատրյայուշիներին դրել, անունը գեներալ կլինի, գողական կլինի»:

 

Նույն շարքից