Հասարակություն 

Պեսկովը հայտնել է, թե ինչպես է Պուտինն արձագանքել Ռուսաստանի հավաքականի հաղթանակին

analitik.am

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչպես է նախագահն արձագանքել ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Եգիպտոսի հավաքականի նկատմամբ ռուսների հաղթանակին: Այս մասին հայտնում է Լենտան:

«Նա հանդիպումը չի դիտել, սակայն հաղթանակն ընդունել է այնպես, ինչպես ամբողջ երկիրը՝ շատ դրական: Դա մեզ համար շատ թանկ հաղթանակ է»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը շատ ուրախ է եղել:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Պուտինը չի հետևել հանդիպմանը, Պեսկովը նշել է, որ վերջինս այդ ժամանակ աշխատանքային այցով Մինսկում է եղել:

 

Նույն շարքից