Հասարակություն 

Սահմանին լարվածությունն ավելացել է, անհանգստացած են. ԱԱԽ քարտուղար

Շաբաթ օրը վարչապետի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Արցախ, որի նպատակներից մեկն էլ առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:

Գրիգորյանի խոսքերով, այցի շրջանակներում հանդիպումներ են եղել ՊԲ ղեկավարության հետ, որի ժամանակ ներկայացվել է ընդհանուր իրավիճակը. «Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում, որը գտնվում է ՊԲ-ի ուշադրության կենտրոնում: Հայկական կողմը հետևում է զարգացումներին, որպեսզի թույլ չտա գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ գործողությունների: Ընդհանուր առմամբ լարվածությունն ավելացել է, անհանգստացած են: Բայց ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը և իր առջև դրված ցանկացած խնդիր պատրաստ  է կատարելու»:

Նույն շարքից