Հետաքննությունն ամբողջական պատասխան է տալու բոլոր հարցերին: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքերով, հետաքննությունը կապված է ոչ թե անձի, այլ խնդրի հետ. «Խնդիրը լուծելու համար բազմաթիվ գործողություններ են կատարվել ու կատարվելու են: Հանրությունը միշտ տեղյակ է լինելու այդ մասին, ամեն ինչ հրապարակային է լինելու»:
Այն հարցին, թե ինքն էլ է հակված մտածելու, որ սա բացահայտումների մեծ շղթայի սկիզբն է, Գրիգորյանը նշել է՝ այո. «Սա առաջին դեպքը չէ, նախկինում բազմիցս խոսել ենք կոռուպցիոն խնդիրների մասին: Ասել ենք, որ կոռուպցիան թույլ չի տալիս զարգանալ: Ի դեպ, կոռուպցիան առանց իշխանության թույլտվությամբ շատ դժվար է լինում: Իշխանությունը պատասխանատվություն ունի դրա համար»: