Հայաստան Քաղաքական 

Վրդովված են ղեկավարի պարտադրված հրաժարականի պահանջից. Բաց նամակ՝ նախարարին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Հարգարժան պարոն Պապիկյան,

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ողջ աշխատանքային կոլեկտիվը վրդովմունքով ընդունեց իրենց երկարամյա, վաստակաշատ ու մեր պետականությանը նվիրված ղեկավարի՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանին պարտադրված հրաժարականի պահանջը:

Ա. Վիրաբյանի տնօրենության տարիներին ՀԱԱ-ն հիրավի հեղափոխական, համակարգային փոփոխություններ է ապրել և ունի աննախադեպ զարգացում, վայելելով նաև միջազգային բարձր հեղինակություն:

ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է տարածվել իբր թե Ա. Վիրաբյանի ազատման դիմում գրելու վերաբերյալ, ինչն ամենևին իրականությանը չի համապատասխանում, որը խաթարել է ՀԱԱ բնականոն աշխատանքը:

Միանշանակ ողջունելով մեր հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխական զարգացումները, ստեղծված նոր իրականությունը, և օգտվելով այդ ամենի արդյունքում ձևավորված ժողովրդավարության այս ալիքից, այսօր խնդրում և պահանջում ենք Ձեզնից հանդիպում ՀԱԱ աշխատանքային կոլեկտիվի հետ:

 

 

Նույն շարքից