Գլխավոր Իրավական 

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է

analitik.am

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազատությանը հայտնել է, որ երկու օր առաջ հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Նախկին նախարարը մանրամասներ չի հայտնել:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է 2014-17 թվականներին ՊՆ-ում տեղի ունեցած չարաշահումներին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, ովքեր չեն կալանավորվել:

Հենց այս գործով է հարցաքննվել նաև Սեյրան Օհանյանը, ում հարցաքննության մասին ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

Նույն շարքից