Հասարակություն 

Հայը Մոսկվայում ներկայացել է որպես արգենտինացի և սիրով զբաղվել չինուհու հետ

Պարզվել է, որ չինացի զբոսաշրջիկի հետ սեռական բնույթի տեսանյութեր նկարահանող արգենտինացի ներկայացած տղամարդիկ ազգությամբ հայեր են: Այս մասին հաղորդում է Life- ը: Ավելի վաղ կինը դիմել էր ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով նկարահանված տեսանյութերի համար: Նա իրավապահներին պատմել էր, որ Մոսկվայում զբոսնելիս ծանոթացել է երկու տղամարդու հետ, այնուհետև հյուրանոցում սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ։

Սակայն, կնոջը դուր չի եկել, որ նրանցից մեկը տեսանկարահանել է ամեն ինչ։ Life-ի տեղեկություններով, ոստիկանությունը գտել է «արգենտինացներին»։ Պարզվել է, որ նրանցից մեկը Պյատիգորսկի բնակիչ է, ազգությամբ հայ:

Տղամարդու խոսքերով, թարգմանության հետ կապված դժվարությունների պատճառով նա չի հասկացել, որ չինացի կինը խնդրել է ջնջել տեսանյութը։ Տղամարդը պնդել է, որ կինը գոհ է եղել և նույնիսկ վճարել է իրեն 30 դոլար։

Նույն շարքից