Միջազգային Քաղաքականություն 

Լոնդոնում խիստ անհանգստացած են Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման պատճառով

analitik.am

Մեծ Բրիտանիան անհանգստացնում է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ հուլիսի: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրին և հավելելով, որ հնարավոր հանդիպումը հատկապես անհանգստացնող է, եթե տեղի ունենա մինչև ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է Պուտինի հետ հանդիպել կամ մինչև ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, կամ Բրիտանիայի կատարվելիք այցից հետո, ինչը պետք է տեղի ունենա վերոնշյալ գագաթաժողովից անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպան ամենահավանական վայրին, ապա հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վիեննայում, որտեղ գտնվում է ԵԱՀԿ-իի շտաբ-բնակարանը, որի անդամ են և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը:

Լոնդոնի անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ՆԱՏՕ-ի թիրախների մասով ԱՄՆ նախագահի հայացքների վրա:

Նույն շարքից