Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. Արծվիկ Մինասյանը խոսեց մի շարք հարցերի մասին

analitik.am

Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Հավաքված են տարբեր խմբեր՝ տարբեր պահանջներով:

Կառավարության շենքի դիմաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը զրուցեց լրագրողների հետ: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ տարվա վերջին ունենանք ոչ թե 4 տոկոս, այլ ավելի շատ ՀՆԱ-յի աճ, Մինասյանն ասաց, որ կանխատեսումները փոփոխված չեն դեպի վատը, հակառակը՝ մտածում են, որ կունենանք ավելի լավ ցուցանիշ:

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի  պարտադիր բաղադրիչի հարցին, որն ընդունվեց երեկ ԱԺ-ում, Մինասյանն ասաց, որ խնդիրները չեն վերացել. «Պարտադիր կուտակայինի հարցն օրակարագում է: Առաջիկայում մանրամասն զննության է ենթարկվելու, սա ժամանակավոր լուծում է, որպեսզի թեթևացնի բեռն այն անձանց, ովքեր պարտադիր կուտակային համակարգում են»:

Նա նաև նշեց, որ սահմանադրությանը համապատասխանության հարցը նույնպես օրակարգում է , և այն պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկվի: Լրագրողի այն հարցին, թե շատ է ասվում, որ ներդրողները լավ են տրամադրված, հույսով են լցված, հետևապես կա՞ն մարդիկ, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել, Մինասյանը պատասխանեց, որ կան ներդրումներ, կլինեն և կտեսնենք, թե ինչ ներդրումների մասին է խոսքը: Նա միայն նշեց, որ ներդրումները վերաբերում են արդյունաբերության, զբոսաշրջության, ինչպես նաև բարձրարժեք ծառայությունների մատուցման ոլորտներին:

Նշենք, որ այսօր պետք է կայանա նաև կառավարության նիստ:

Նույն շարքից