Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփ-Պուտին հանդիպման օրը հայտնի է.Bloomberg

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիս ամսին Եվրոպայում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում տալով ամերիկյան լիդերի ադմինիստրացիայում իր ունեցած  աղբյուրին:

Նշվում է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ կամ ՆԱՏՕ-յի գագաթնաժողովի ժամանակ, կամ հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա՝ Թրամփի այցի ընթացքում:

Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը: Կրեմլում բացառել են հանդիպման կայացումը մինչև Հյուսիսատլանտյան ալյանսի սամմիթի կայացումը:

Նշենք, որ հունիսի 9-ին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հանդիպումը կայանալու է Վիեննայում: Պուտինը դիմել էր Ավտրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ ամերիկյան նախագահի հետ բանակցությունները կազմակերպելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Պուտինն ու Թրամփը հանդիպել են G-20 -ի սամմիթի ժամանակ՝ 2017-ին Համբուրգում:

Նույն շարքից