Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն կարող է հրաժարվել աշխատել Human Rights Watch և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ

analitik.am

ԱՄՆ-ն կարող է հրաժարվել աշխատել միջազգային իրավապաշտպան Human Rights Watch  և այլ կազմակերպությունների հետ, ովքեր չեն աջակցում ԱՄՆ-ի ռեֆորմներին՝  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդի հետ կապված:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկիի Հեյլին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել HRW-ին : Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Հեյլին նաև նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ասել է իր մոտեցումները.  «Բարելավել Խորհրդի կազմի որակը» և ազատվել  «կողմնակալ հակաիսրայելական օրակարգից»:

Հեյլին նաև նշել է, որ  HRW-ն անցել է Ռուսաստանի և Չինաստանի կողմը՝ ընդդեմ ԱՄՆ-ի՝ մարդու իրավունքների հարցի հետ կապված հարցերում:

«ԱՄՆ-ն շարունակում է մարդու իրավունքների համար պայքարում և զանգվածային սպանությունների հարցում միջազգային հանրության ուշադրությունը գրավելու հարցում  լիդեր լինել: Մենք շարունակելու ենք աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք կիսում են այս նպատակները, այլ ոչ թե չեղարկում դրանք», - եզրափակել է Հեյլին:

 

Նույն շարքից