Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արտահերթ կառավարության նիստ. Քննարկվելու է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «ՎԱԲԱ» ընկերությանը վերաբերող հարց

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 21-ին արտահերթ նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որից 9-ը՝ չզեկուցվող:

Օրակարգում է մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը:

Կառավարության նիստի օրակարգում է նաև  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

 

Նույն շարքից