Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

ՀՀ կառավարության արտահերթ նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց Արսեն Թորոսյանին՝ մասնագիտական տոնի կապացությամբ: Փաշինյանը շնորհավորեց նաև բուժաշխատողներին:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել. «Համատեղ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը: Պետք է աշխատենք ամեն խնդրիր վրա, որը քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է»,- նշեց նա:

Փաշինյանը նշեց, որ պետք է աշխատեն այդ համակարգն ավելի ընդունելի և հասանելի դարձնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ ընդունված որոշման նպատակը ժամանակ շահելն է, որպեսզի հնարավոր լինի հանգիստ մշակել և բարելավել համակարգը: Նա ասաց, որ տիկին Թանդիլյանի հետ պայմանավորվել են, որ նա կառավարության անդամների, հանրության հետ աշխատի ավելի լավ համակարգ ունենալու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր խոսքում ասաց, որ շնորհակալ է, պատրաստ է շատ կարճ ժամանակում ներկայացնել նախագիծը քննարկման և գործարկել ավելի բարելավված ուղիներն ու մոտեցումները. «Դուք գիտեք, որ կուտակային կենսաթոշակային համակարգն ամենադժվար բանը չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար, շատ խնդիրներ կան նախարարությունում, որոնց լուծման ուղղությամբ ես պատրաստ եմ աշխատել, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավման ուղղությամբ պատրաստ եմ մշակել և  ներկայացնել դրական լուծումներով նախագիծ»,- ասաց Թանդիլյանը:

Նույն շարքից