Այսօր՝ հունիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 FG 999 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի 19 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Մանրամասն՝ shamshyan.com