Հայաստան Քաղաքականություն 

Ինչով է պայմանավորված օրենքով գողերի դեմ երեկվա մասշտաբային օպերացիան

analitik.am

«Մենք առաջնորդվում ենք օրենքներով, սահմանադրությունով, որոշումներով, օպերատիվ տեղեկություններով»,-այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով հունիսի 20-ին օրենքով գողերի տներում տեղի ունեցած խուզարկությունների մասին և հավելելով, որ ոստիկանության գործառույթները տարբեր են՝ մանր հանցագործություններից մինչև ծանր հանցանքներ, կանխարգելող աշխատանքներ և այլն:
Հարցին, թե ինչով է պայմանավորված եղել հունիսի 20-ին լայնամասշտաբ օպերացիան, Օսիպյանն ասաց, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որոնք ենթական չեն հրապարակման:

Ոստիկանապետի խոսքերով, օպերացիայի թիրախ քրեական հեղինակությունները ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ունեն իրավունքներ և պարտականություններ. «Անկախ  ամեն ինչից, ցանկացած ոք Հայաստանի Հանրապետությունում պետք է ենթարկվի օրենքին: Օրենքի առջև բոլորը հավասար են»:

 

 

 

Նույն շարքից