Հայաստան Քաղաքականություն 

Ոստիկանապետը՝ Սերժ Սարգսյանի նախկին անվտանգության պետի ռեստորանում ստուգումների մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ԵԿՄ գրասենյակում հունիսի 20-ին կատարված խուզարկությանը, Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ օպերատիվ տեղեկատվություն է եղել և ինչ հնարավոր էր ասելու, այդ մասին ասվել է:

Ոստիկանապետը խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահի նախկին անվտանգության պետին պատկանող ռեստորանում ստուգումներիի մասին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախկինում նրանք արտոնություններ են ունեցել՝ ասաց, որ ոստիկանության գործողությունները կապված չեն տվյալ անձի ով լինելով. «Այստեղ ևս տեղեկություներ կան, որ եղել են չարաշահումներ, դրա համար էլ ստուգումներ են կատարվում»:

 

 

Նույն շարքից