Այսօր՝ հունիսի 21-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ավելի վաղ դաշնակցությունը հայտարարել էր, որ օրենքի պարտադիրի բաղադրիչն իրենց համար անընդունելի է, դրա համար իրենք ձեռնպահ են քվեարկելու:
Հավելենք, որ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: