Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Սանասարյանը պատրաստվում է ապրել մաքուր աշխատավարձով

analitik.am

«Եթե իմ հեղափոխական ընկերների, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, կառույցներում լինեն թերացումներ, օրինախախտումներ, ավելի մեծ պատասխանատվության կենթարկվեն»,- այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը նշեց, որ ինֆորմացիա կա Պաշտպանության նախարարությունում չարաշահումների մասին, սակայն ինքը հիմա չի կարող ասել՝ դրանք խոշոր են, թե՝ ոչ, քանի որ այդ ինֆորմացիան ճշգրտման կարիք ունի:

Ինչ վերաբերում հարցին, թե ինչ է լինելու չարաշահումները հայտնաբերելուց հետո, Սանասարյանը նշեց, որ իրենց կառույցն ուղղակի հայտնաբերում է դրանք և ուսումնասիրությունների արդյունքները փոխանցում վարչապետին, ով էլ հետագա քայլերի մասին որոշում է կայացնում.  «Անձամբ ես որևէ կաշկանդվածություն չունեմ: Անկախ նրանից, թե որ ոլորտում ով է պաշտոնյան, պետք է անել հնարավորինս օր առաջ ողջ պետական համակարգը մաքրելու համար: Ասեմ, որ նախարարներն իրենք են խնդրում առաջինն իրենց մոտ գնալ, ինչն աննախադեպ է»:

Սանասարյանը նաև հայտնեց, որ պրելու է մաքուր աշխատավարձով՝ հայտարարելով, որ առաջիկայում ներկայացնելու է իր ունեցվածժքի մասին հայտարարագիրը, որը կհրապարակի նաև այն ժամանակ, երբ հեռանա պաշտոնից, ու բոլորը կհամոզվեն իր խոսքերի մեջ:

Նույն շարքից