Հասարակություն 

Օձ՝ Տերյան փողոցի տներից մեկի բակում

analitik.am

Հունիսի 21-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 21-ին, ժամը 09:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից