Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Լենա Նազարյանն ուրախ է, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել

analitik.am

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքերով, մինչև առաջիկա ընտրությունները ռեյտինգային ընտրակարգը պետք է ամբողջությամբ հանվի և լինի բացառապես համամասնական ընտրակարգ:

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավորը նաև կարևորեց հեռուստատեսությամբ բոլոր կուսակցություններին հավասար հնարավորություններ տալը, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, դիրքորոշումը:

Նազարյանը նաև իր ուրախությունը հայտնեց փաստի հետ կապված, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում՝ նշելով, որ վերջինս կարճ ժամանակահատվածում արդեն շատ հարցեր է լուծել և ունի նոր ծրագրեր, որոնք ցանկանում է իրականություն դարձնել:

Հավելենք, որ այսօր խորհրդարանում կայանում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին քննարկումը:

Նույն շարքից