Հայաստան Քաղաքականություն 

Պետք է ընտրությունների գնանք այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասով քննարկումներին, հիշեցրեց, որ երկու ֆորմատ է ստեղծվել՝ վարչապետի հանձնարարականով և ԱԺ նախագահի հանձնարարականով, հայտնելով, որ երկու ֆորմատներում էլ Ծառուկյան դաշինքը ներկայացված է և կարծիք հայտնելով, որ երկու ֆորմատների նպատակը մեկը պետք է լինի՝ նախապատրաստել ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Խոսելով իրենց համար սկբունքային հարցերի մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար սկզբունքային է ռեյտինգային ընտրակարգի բացառումը. «Հիմա քննարկում ենք մոդել, թե ինչպես կարելի է անել այնպես, որ բացառվեն կրկնաքվեարկություները, ինչի համար լավագույն լուծումը կլիներ մատնահետքերի նույնականացման միասնական բազան: Սակայն այստեղ մենք լուրջ տեխնիկական խնդիրներ ունենք, ժամանակ է պետք դրա համար»:

Զոհրաբյանի խոսքերով նման շտեմարան ստեղծելն իրատեսական չէ, դրա համար քննարկվում են այլ տարբերակներ, օրինակ՝ սփռեյով մատնահետքի:

Պատգամավորը նաև նշեց, որ փորձ է արվելու անել այնպես, որ գրիչով նշումներ չարվեն, դրա փոխարեն քաղաքացին այս կամ կուսակցությանն ընտրելու դեպքում ուղղակի կվերցնի համապատասխան թերթիկը և այն կգցի քվեատուփի մեջ:

Ինչ վերաբերում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, պատգամավորի խոսքերով, դա պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ պատրատ կլինեն գնալ ընտրություններին՝ թե օրենսդրորեն, թե քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնութամբ, արհեստականորեն արագացնելը կամ դանդաղեցնելը սխալ կլինի:

Հավելենք, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը սկզբունքային է խորհրդարանական բոլոր ուժերի համար, բացի ՀՀԿ-ից:

 

Նույն շարքից