Գիտություն Հասարակություն 

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողների անունները արդեն հայտնի են

analitik.am

Նոյեմբերի 23 -ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Վիքին սիրում է հուշարձաններ»  միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությունը և ցուցահանդեսի բացման արարողությունը։ Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսին պետք է բեռնեին իրենց կատարած նկարները Վիքիպեդիայի քույր նախագիծ Վիքիպահոցում։ Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին Նիդեռլանդներում, այս տարի նրան մասնակցում էին 50 երկրներ։ Հայ լուսանկարիչները, առաջին անգամ հնարավորություն ունենալով ներկայացնել հայկական հուշարձանների լուսանկարները՝ լուսանկարների քանակով գրավեցին չորրորդ տեղը, զիջելով Լեհաստանին, Գերմանիային և Ուկրաինային։ Բեռնված 24000 նկարներից ժյուրին ընտրել է 37 հեղինակների կատարած լավագույն 100 լուսանկարները։ Հայաստանյան ժյուրիի անդամներն են՝ լուսանկարիչ Պողոս Պողոսյանը, «Երևան» ամսագրի հրատարակչության տնօրեն Էդուարդ Այանյանը, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը։ Մրցանակաբաշխության ընթացքում նախ շնորհվեցին հատուկ մրցանակներ նրանց, ովքեր առավել շատ նկարներ էին բեռնել, ապա լավագույն յոթնյակը, որտեղ տեղ էին գտել 11 լուսանկարներ։ 

Նույն շարքից