Հայաստան Քաղաքականություն 

Մենք չենք ընդունելու Մանե Թանդիլյանի հրաժարականը. Էդմոն Մարուքյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով կուսակցությունից Մանե Թանդիլյանի հեռանալու որոշմանը, ինչի մասին վերջինս հայտարարել էր օրեր առաջ, ասաց, որ համապատասխան դիմում իրենք չեն ստացել և քանի որ հիմա հարցը կարգավորվել է, նման հարց չկա. «Կուսակցությունից դուրս գալը կպված է եղել նախարարի պաշտոնից հրաժարվելու հետ, և քանի որ վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը՝ որպես նախարարի, մենք էլ չենք ընդունի Թանդիլյանի հրաժարականը՝ որպես կուսակցության փոխնախագահի»:

Հարցին, թե վարչապետի այլ որոշման դեպքում իրենք ինչ կանեին, Մարուքյանն ասաց, որ չէին ընդունի հրաժարականը, սակայն հենց Թանդիլյանը պետք է որոշի:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չի ընդունել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը, ինչից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև վերջինս՝ հայտնելով, որ շարունակելու է պաշտոնավարել՝ աշխատելով կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավման վրա, ինչից հետո կներկայացնի այն նախագիծը, որը կլինի էականորեն ավելի լավը:

Նույն շարքից