Հասարակություն 

Որոշեցին Մանվել Գրիգորյանին հեռացնել ԵԿՄ նախագահությունից

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, ԵԿՄ արտահերթ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ազատամարտիկները հայտարարեցին, որ որոշում է կայացվել հանձնարարել վարչությանը հնարավորինս սեղմ ժամկետներում կասեցնել կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, մինչև վարչության առաջիկա նիստը, որը կայանալու է հունիսի 24-ին, կազմակերպության աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա, ստեղծել նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու համար:

Հայտարարության տակ ստորագրել են վարչության բոլոր անդամները, նիստին ներկա բոլոր հրամանատարները, ազատամարտիկները, որոնք պատրաստակամ են շեն  պահելու վազգենյան ընտանիքը և նորովի վերակառուցել, զարգացնել ԵԿՄ-ն:

Նույն շարքից