Հասարակություն 

Մանվել Գրիգորյանը կարող էր յուրաքանչյուրից խլել. Ռուստամ Գասպարյան

analitik.am

«Մենք չգիտեինք, որ զենք ու զինամթերք է պահում, բայց գիտեինք, որ նա իր էությամբ ագահ մարդ է»,-այսօր՝ հունիսի 21-ին, Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ  Գասպարյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի մասին:

Գասպարյանի խոսքերով, գեներալ Մանվելը յուրաքանչյուրից կարող էր խլել, դրա համար շատ տղաներ, հենց Մանվել Գրիգորյանի շատ մարտական ընկերներ դուրս են եկել ԵԿՄ-ից:

Նախկին պատգամավորը նաև համաձայն չէ, որ ԵԿՄ-ն պետք է ցրել: Նրա կարծիքով պետք է մաքրել կազմակերպության դեմքը, որպեսզի հասարակությունը թյուր կարծիք չունենա մաքուր տղաների մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԿՄ նիստում որոշում է կայացվել Մանվել Գրիգորյանին հեռացնել կազմակերպության նախագահի պաշտոնից:

 

Նույն շարքից