Առողջապահություն Հասարակություն 

Ինչու են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ

analitik.am

Պարզվում է, որ բուժ-համազգեստի գույնի ընտրությունը շատ կարևոր է, որից կախված է վիրահատության հաջող ընթացքը:

Ի սկզբանե բժիշկների համազգեստը եղել է սպիտակ գույնի, սակայն 1914թ.-ին, հայտնի բժիշկներից մեկը հրաժարվել է սպիտակ համազգեստից՝ նախապատվությունը տալով կանաչին, իսկ հետո՝ կապույտին:

Պարզվում է, որ դրա պատճառն այն է, որ սպիտակ գույնը կարող է ազդել բժշկի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով կորցնել տեսողությունը, եթե արյան կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա: Հատկանշական է, որ սովորական մարդիկ նույնն են զգում, երբ արևոտ օրերին տնից դուրս գալիս՝ առաջինը նայում են ձյանը:

Ըստ տեղեկությունների՝ կապույտ և կանաչ գույները հակադարձում են  կարմիր գույնին, մինչդեռ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է երկար ժամանակ նայել կարմիր արյանը:

Նշվում է նաև, որ կանաչն ու կապույտը ոչ միայն օգնում են բժշկին չկորցնել հայացքի սրությունը, այլև թույլ է տալիս ավելի լավ ընկալել կարմիրի բոլոր երանգները, ինչն էլ իր հերթին օգնում են բժշկին ավելի քիչ սխալներ թույլ տալ վիրահատության ժամանակ:

Նույն շարքից