Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը կոնֆետով հարվածել է Մերկելին

analitik.am

Կանադայում G7-ի գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնֆետով հարվածել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին CBS News-ի եթերում հայտարարել է քաղաքագետ Այան Բրեմերը:

New York Post-ն իր հերթին գրում է, որ «կոնֆետային դիվանագիտությունը» կիրառվել է այն պահին, երբ եվրոպացիները փորձել են ճնշում գործադրել Թրամփի վրա՝ ցանկանալով ստիպել վերջինիս ստորագրել գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեն:

Ի վերջո Թրամփը հայտարարել է, որ կստորագրի այն, կանգնել է, ձեռքը տարել գրպանը, այնտեղից Starburst կոնֆետ հանել, այն նետել դեպի Մերկելը և հայտարարել. «Ահա Մերկել: Այլևս չասեք, թե ես ձեզ որևէ բան չեմ տալիս»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գագաթաժողովի ժամանակ Թրամփը կոպտել է գրեթե բոլոր առաջնորդներին:

 

Նույն շարքից