Իսրայելի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջը՝ Սարային: Այս մասին հայտնում է Haaretz-ը:
Թերթի տեղեկություններով, վարչապետի կնոջը մեղադրում են սիստեմատիկ խարդախության և հասարակական վստահությունը չարաշահելու մեջ:
Մեղադրող կողմը պնդում է, որ Սարա Նեթանյահուին ոչ ճիշտ է ծախսել բյուջետային միջոցները: Մասնավորապես նշվում է, որ վարչապետի կինը 100 հազար դոլարի ուտելիք է պատվիրել վարչապետի նստավայրի համար թանկարժեք ռեստորաններից: Խոսքը վերաբերում է 2010-13 թվականներին թույլ տված խախտումներին:
Սարա Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները: