Հասարակություն 

Խոնարհվեք ձեր կանանց առջև և նույնիսկ մի փորձեք հակադրվել.Շեյխ Աիդա Ալ-Քարնի

Վերջերս սաուդյան «Աշ-Շարկ-ալ-Աուսատ» թերթը հրապարակել է հայտնի գիտնական և քարոզիչ Շեյխ Աիդա Ալ-Քարնիի հոդվածը, որտեղ հեղինակը խորհուրդ է տալիս տղամարդկանց  ընտանիքում ծագած վեճերը լուծելու հարցում: Շեյխ Աիդա Ալ-Քարնին «Մի տխրիր» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով:

Գիրքն առաջարկում է մեթոդ, որի միջոցով  5 րոպեում  կարելի է լուծել կնոջ հետ առաջացած բոլոր խնդիրները: Մահմեդական լսարանի հետ հանդիպման ժամանակ Շեյխ Աիդա Ալ-Քարնին մի անգամ ասել է. «Հանճարեղ հայտնագործություններ կարող են անել ոչ միայն Էյնշտեյնը և Նյուտոնը: Արևելքը նույնպես կարող է ինչ-որ բան անել»:

Նա նշել է, որ ինքը  նույնպես հայտնագործություն է արել. Այն կոչվում է «Հրաշագործ միջոց ընտանեկան կյանքի համար»:  Նա նշել է, որ այդ խորհուրդներն օգտագործելու դեպքում ընտանիքը կգտնի երջանկության բանալին. «Շատերն արդեն փորձել են այս միջոցը և շատ գոհ են արդյունքից: Եթե կնոջ հետ վիճաբանություն տեղի ունենա, փորձեք չպատասխանել նրան, մի վախեցրեք նրան բարձր ձայնով և սպառնալիքներով: Մի ասեք նրան այնպիսի խոսքեր, ինչպիսիք են․ «Լռի՛ր, դու ճիշտ չես»: Կինը պետք է արտահայտվի, թույլ տվեք նրան անել դա: Միևնույն ժամանակ պետք չէ նստել հեռուստացույցի առջև՝ ուշադրություն չդարձնելով նրան։ Երբ նա խոսում է,  խոնարհեք գլուխը և նստեք ուղիղ: Եվ ոչ մի դեպքում մի պատասխանեք նրան, թեկուզ եթե դուք ճիշտ եք։ Ասացեք նրան. «Իհարկե, դու ճիշտ ես: Ես խոստանում եմ քեզ, ապաշխարհում եմ Բարձրյալի առջև, որ դա երբեք էլ չի կրկնվի»:

Նա նաև նշել է, որ կանայք ավելի զգացմունքային են և, որպես կանոն, ավելի ներողամիտ, քան տղամարդիկ։ Կանայք խնամում են իրենց հիվանդ հարազատներին նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք են հիվանդ։ Նրանք տալիս են հոգեկան ջերմություն իրենց ամուսիններին, միևնույն ժամանակ խնամելով և հոգ տանելով նրանց մասին. «Հետևաբար՝ խոնարհվեք ձեր կանանց առջև և նույնիսկ մի փորձեք հակադրվել»,- ամփոփել է Շեյխ Աիդա Ալ-Քարնին:

  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Related Articles